ՄՄարիամ Մխիթարյան

Հաքերային հարձակումներ բժշկական լաբորատորիաների վրա. BBC

Հաքերային հարձակումներ բժշկական լաբորատորիաների վրա. BBC

Բրիտանիան, ԱՄՆ-ը և Կանադան միաժամանակ հայտարարել են արևմտյան երկրների բժշկական լաբորատորիաների վրա հաքերների խմբի հարձակման մասին, որը հավանաբար կապված է Կրեմլի հետ: Հարձակման նպատակն է գողանալ Covid-19-ի դեմ պատվաստանյութի մշակումները:

Բրիտանական կիբեռանվտանգության ազգային կենտրոնը հայտնել է, որ հարձակումը հայտնաբերելուց անմիջապես հետո տեղեկությունը տարածել է իր ամերիկացի և կանադացի գործընկերներին:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը դատապարտել է «Ռուսաստանի հետախուզության անխոհեմ գործողությունները»: «Այսօր մենք բացահայտեցինք նրանց կիբեռհարձակումները Covid-19-ի պատվաստանյութը ստեղծողների վրա: Այս քայլով նրանք խաթարում են ամբողջ աշխարհի կենսական կարևոր համագործակցությունը համաճարակի դեմ պայքարում»,- ասել է նախարարը:

Կրեմլը պնդում է, որ Ռուսաստանը կապ չունի հաքերների հարձակումների հետ:

«Մենք տեղեկություն չունենք, թե ովքեր են ներխուժել Մեծ Բրիտանիայի դեղագործական ընկերություններ և հետազոտական ​​կենտրոններ: Կարող ենք մի բան ասել ՝ Ռուսաստանը կապ չունի այդ փորձերի հետ»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում