ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփը պետք է հեռանա ԱՄՆ նախագահի պաշտոնից. Մերի Թրամփ

Թրամփը պետք է հեռանա ԱՄՆ նախագահի պաշտոնից. Մերի Թրամփ

ԱՄՆ Նախագահի զարմուհի Մերի Թրամփը կարծում է, որ Դոնալդ Թրամփը պետք է հրաժարվի պետության բարձրագույն պաշտոնից: Այդ մասին նա ասել է «Չափից շատ և երբեք ոչ բավարար. ինչպես իմ ընտանիքը ստեղծեց աշխարհի ամենավտանգավոր մարդուն» գրքի շուրջ ABC-ին տված հարցազրույցի ժամանակ:

Նրա կարծիքով՝ Դոնալդ Թրամփը, ընտանեկան տարատեսակ խնդիրների պատճառով, վերածվել է մի մարդու, որը «բոլորովին ի վիճակի չէ ղեկավարել»: «Վտանգավոր է նրան թույլ տալ դա անել»,- ավելացրել է նա:

Ըստ հեղինակի՝ պայմանները, որոնցում մեծացել ու դաստիարակվել է ամերիկյան առաջնորդը, զրկել են նրան կարեկցելու հնարավորությունից, ինչպես նաև խզել նրա կապը իրական աշխարհի հետ:

Սպիտակ տան խոսնակ Քեյլի ՄաքՔինանին ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի զարմուհու գիրքը լի է զավեշտալի պնդումներով և կեղծիքներով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում