ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ում շարունակվում է ռասիզմի դեմ պայքարը

ԱՄՆ-ում շարունակվում է ռասիզմի դեմ պայքարը

Ջորջիայի Ատլանտա քաղաքում քանդել են արագ սննդի ռեստորանը, որի կողքին ոստիկանությունը գնդակահարել էր աֆրոամերիկացի Ռեյշարդ Բրուքսին: Այս մասին հաղորդել է տեղական Fox5 հեռուստաալիքը:

Լրատվական ծառայությունը չի նշում Wendy's-ի՝ ամերիկյան արագ սննդի ռեստորանի քանդման պաշտոնական պատճառները, բայց ուշադրություն է հրավիրում այն ​​փաստի վրա, որ հունիսի 12-ին Բրուքսի մահվանից հետո այդ վայրը դարձել է ռասիզմի դեմ պայքարող շատ ցուցարարների հավաքման կետ:

Իրավիճակն այստեղ սրվեց, երբ հուլիսի 4-ին խանութի մոտ ոստիկանը գնդակահարեց անչափահաս երեխայի:

Արագ սննդի ցանցի ներկայացուցիչը հայտարարել է, որ ռեստորանը որոշվել է քանդել «քաղաքի իշխանությունների հետ համագործակցության արդյունքում և հանուն անվտանգության»:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում