ՄՄարիամ Մխիթարյան

Ողբերգական միջադեպ՝ դիմակի պատճառով

Ողբերգական միջադեպ՝ դիմակի պատճառով

ԱՄՆ Իթոն շրջանում ոստիկանը կրակել է 43-ամյա Ռյուիսի վրա, որը 77-ամյա տղամարդուն խանութում դանակահարել էր դիմակ չկրելու համար՝ հաղորդում է Euronews-ը: Դեպքից մոտ 30 րոպե հետո շերիֆի տեղակալը նկատել է Ռյուիսի ավտոմեքենան բնակելի թաղամասում և պահանջել է հանձնվել: Սակայն ոստիկանը ստիպված է եղել կրակել, քանի որ տղամարդը հարձակվել է նրա վրա:

43-ամյա Ռյուիսը, որն աշխատում էր Միչիգանի տրանսպորտի բաժնում, մահացել է հիվանդանոցում: Իսկ խանութում  դանակահարված 77-ամյա տղամարդու վիճակը կայուն է:

Դիմակի պատճառով մահացու միջադեպ է եղել նաև մայիսին Ֆլինթում գտնվող Family Dollar խանութում: Անվտանգության աշխատակցի վրա կրակել են, երբ նա թույլ չի տվել առանց դիմակի հաճախորդին մտնել խանութ:

Միչիգանի Սենատի մեծամասնության առաջնորդ, հանրապետական Մայք Շիրկին կարևորել է դիմակ կրելը, բայց և կոչ է արել հասարակությանը՝ չդիմակայել մարդկանց դիմակի բացակայության պատճառով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում