ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինական Boeing-ը խփվել է ՀՕՊ-ի սխալ կարգավորման պատճառով. Իրանի քաղավիացիա

Ուկրաինական Boeing-ը խփվել է ՀՕՊ-ի սխալ կարգավորման պատճառով. Իրանի քաղավիացիա

Հունվարի 8-ին ուկրաինական ուղևորատար ինքնաթիռը խփվել է Թեհրանի օդանավակայանի մերձակայքում՝ հակաօդային պաշտպանության համակարգի սխալ պարամետրերի պատճառով՝ ասվում է դեպքի վերաբերյալ քննության մասին Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության հաղորդագրության մեջ: Զեկույցի բովանդակությունը հայտնում է Tasnim-ը:

Ըստ զեկույցի՝ Թեհրանի հակաօդային պաշտպանության համակարգերից մեկը տեղափոխվել է, ինչը հանգեցրել է նրա աշխարհագրական դիրքի և ուղղության փոփոխության: Մարդկային սխալի պատճառով վերակարգավորում չի կատարվել, և արդյունքում համակարգն օդանավն ընդունել է որպես հարավ-արևմուտքից Թեհրանի ուղղությամբ շարժվող օբյեկտի:

Սխալմունքի հետևանքով զոհվել են օդանավի 167 ուղևորն ու անձնակազմի ինը անդամը: Մահացածների թվում իրանցիներից բացի եղել են Ուկրաինայի, Կանադայի, Շվեդիայի, Աֆղանստանի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ:

Հունվարի 16-ին հայտնի դարձավ, որ այդ պետությունների կառավարությունները պահանջում են, որ Թեհրանը ընդունի ամբողջ մեղքը և փոխհատուցում վճարի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների հարազատներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում