ՄՄարի Կոստանյան

Իլոն Մասկն առաջ է անցել Ուորեն Բաֆֆեթից՝ ամենահարուստների շարքում զբաղեցնելով յոթերորդ հորիզոնականը

Իլոն Մասկն առաջ է անցել Ուորեն Բաֆֆեթից՝ ամենահարուստների շարքում զբաղեցնելով յոթերորդ հորիզոնականը

Tesla ավտոարտադրող ընկերության հիմնադիր Իլոն Մասկն իր կարողությամբ առաջ է անցել Berkshire Hathaway ընկերության տնօրենների խորհրդի ղեկավար Ուորեն Բաֆֆեթից՝ դառնալով յոթերորդ ամենահարուստ մարդն աշխարհում՝ ըստ Bloomberg Billionaires Index-ի: Թեմային է անդրադարձել Al Arabiya կայքը:

Իլոն Մասկի հարստությունն ավելացել է 6.07 միլիարդ դոլարով: Bloomberg-ը Մասկի կարողությունը գնահատում է 70.5 միլիարդ դոլար: Անցյալ տարի Tesla-ի բաժնետոմսերն աճել են այն բանից հետո, երբ ընկերությունն ավելացրել էր Model 3 սեդանի վաճառքը:

Ուորեն Բաֆֆեթի ակտիվները գնահատվում են 69.2 միլիարդ դոլար:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում