ՄՄարի Կոստանյան

Թրամփը մեղմել է հին ընկերոջ ու նախկին խորհրդականի՝ Ռոջեր Սթոունի դատավճիռը

Թրամփը մեղմել է հին ընկերոջ ու նախկին խորհրդականի՝ Ռոջեր Սթոունի դատավճիռը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է իր նախկին խորհրդական Ռոջեր Սթոունի ազատազրկման որոշումը: Դատավճռի մեղմացման մասին հայտարարությունը հրապարակվել էր այն բանից հետո, երբ վերաքննիչ դատարանը մերժել էր 67-ամյա Սթոունի կալանքը հետաձգելու միջնորդությունը: Թրամփը մեղմել է դատավճիռը Ռոջեր Սթոունի կալանավայր գնալուց օրեր առաջ:

Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ Սթոունը բավականաչափ տուժել է՝ «Նրա հանդեպ անարդար վերաբերմունք է ցուցաբերվել, ինչպես և այս գործի հետ առնչություն ունեցող շատերի: Ռոջեր Սթոունն այժմ ազատ մարդ է»:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Դոնալդ Թրամփի հին ընկերն և նախկին խորհրդականը՝ Ռոջեր Սթոունը, դատապարտվել էր 40 ամսվա ազատազրկման: Սպիտակ տան ղեկավարը պնդում էր, որ նոր դատական գործընթաց անցկացվի՝ նշելով, որ պատրաստ է միջամտել՝ Սթոունի պատիժը մեղմելու համար:

Սթոունը մեղավոր էր ճանաչվել ԱՄՆ Կոնգրեսում լսումների ժամանակ կեղծ վկայություններ տալու համար՝ կապված 2016-ին ԱՄՆ նախագահի ընտրություններում Ռուսաստանի միջամտության հետ:

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը խիստ քննադատել է Դոնալդ Թրամփի որոշումը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում