ԱԱննա Ավետիսյան

Թարմ հետքերով բացահայտվել է Բերդ քաղաքում տեղի ունեցած անչափահասի դանակահարության դեպքը

Թարմ հետքերով բացահայտվել է Բերդ քաղաքում տեղի ունեցած անչափահասի դանակահարության դեպքը

Հուլիսի 8-ին «Բերդ» բժշկական կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժին հնչած ահազանգը անչափահասի դանակահարության վերաբերյալ էր. վնասվածքը կրծքավանդակին էր։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին պատանին հայտնել էր, թե բակում ընկել է։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Տավուշի ոստիկանները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ տուժողին դանակահարել են Բերդ քաղաքի դպրոցներից մեկի հարևանությամբ տեղի ունեցած միջադեպի ընթացքում։

Դեպքից ժամեր անց կասկածվողը ոստիկանության Տավուշի բաժնում էր։ Նա խոստովանական բացատրություն տալուց զատ, նաև ներկայացրել է հանցագործության գործիքը։ Դանակն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում