ՄՄարիամ Մխիթարյան

Մեծ Բրիտանիայում ձերբակալել են կասկածյալների՝ ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով

Մեծ Բրիտանիայում ձերբակալել են կասկածյալների՝ ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով

Մեծ Բրիտանիայում ոստիկանությունը ձերբակալել է չորս տղամարդու՝ ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու կասկածանքով: Ինչպես հայտնում է Scotland Yard-ի մամուլի ծառայությունը, Լոնդոնի արևելքում ձերբակալվել է 17, 27 և 31 տարեկան երեք կասկածյալ, 32-ամյա տղամարդն էլ ձերբակալվել է Լեսթերերշիր նահանգում, որը գտնվում է երկրի կենտրոնական մասում: Բոլոր ձերբակալություններն ուղեկցվել են խուզարկություններով:

Նույն օրը Լոնդոնի Վուլիջ արվարձանի Թագավորական դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել նախկինում արդարացված իսլամիստին: Ըստ դատարանի՝ 29-ամյա ահաբեկիչը, որը վարորդ էր աշխատել Uber-ում, ծրագրել էր ահաբեկչություն իրականացնել Մադամ Տյուսոի մոմե արձանների թանգարանի, տուրիստական ​​ավտոբուսի կամ գեյ շքերթի մասնակիցների վրա:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում