ՄՄարիամ Մխիթարյան

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակի նոր ռեկորդ է գրանցվել

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակի նոր ռեկորդ է գրանցվել

Միացյալ Նահանգներում սահմանվել է կորոնավիրուսային վարակի նոր ռեկորդ՝ մոտ 66 հազար մարդ է վարակվել մեկ օրում: Այդ մասին են գրում է nytimes-ը:

Համաճարակի սկսվելու պահից երկրում COVID-19-ով ԱՄՆ-ում հիվանդացել է ավելի քան 3,1 միլիոն մարդ՝ այս ցուցանիշով Միացյալ Նահանգները աշխարհում առաջինն է: ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 133 հազար մարդ, իսկ վերականգնվել է 970 հազարը:

Հուլիսի 9-ին համաճարակաբան, ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի գլխավոր փորձագետ, դոկտոր Էնթոնի Ֆաուչին հայտարարել էր, որ գլոբալ համաճարակը նոր է սկսվում: Ըստ նրա՝ մոտ ժամանակներս կորոնավիրուսային իրավիճակը կվատթարանա, քանի որ վարակը նորից սկսել է ակտիվորեն տարածվել Բրազիլիայում, Հարավային Աֆրիկայում և Ասիայում: Բացի դրանից՝ Միացյալ Նահանգները դեռ չի կարողանում այն վերահսկել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում