ՄՄարիամ Պետրոսյան

Զախարովան մեկնաբանել է իր նոր նշանակման մասին լուրերը

Զախարովան մեկնաբանել է իր նոր նշանակման մասին լուրերը

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է իր դեսպան նշանակվելու մասին լուրերը: Նրան մեջբերում է РИА Новости-ն:

«Ես երկար տարիներ ապրել եմ այս պարադիգմում, դա կապված չէ որևէ նշանակման կամ պաշտոնի բարձրացման հետ: Որքան ինձ հիշում եմ, ամբողջ ժամանակ ստիպված եմ եղել հերքել իմ մասին լուրերը: Պարզապես, նախկինում դրանք խոսակցություններ էին կոչվում՝ այսօրվա «ֆեյքի փոխարեն»,- բացատրել է նա:

Զախարովան նշել է, որ ինքը նույնիսկ այդ լուրերը կարդալու ժամանակ չունի: Որպես կանոն, ընկերներն ու ծանոթներն են իրեն պատմում այդ մասին:

Ըստ РИА Новости-ի՝ որևէ երկրում Զախարովայի դեսպան նշանակվելու մասին լուրերը հայտնվեցին, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նրան շնորհեց արտակարգ և լիազոր դեսպանի կոչումը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում