ՄՄարի Կոստանյան

Կորոնավիրուսից մահվան նոր ռեկորդ՝ Իրանում

Կորոնավիրուսից մահվան նոր ռեկորդ՝ Իրանում

Իրանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան նոր ռեկորդ: Իսլամական Հանրապետությունում մահացության այսօրվա ցուցանիշը կազմել է 200: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն: Սա ամենաբարձր թիվն է փետրվարին կորոնավիրուսի համավարակի բռնկումից ի վեր: Իրանում նախորդ ռեկորդը գրանցվել էր կիրակի՝ 163 մահ:

«Դժբախտաբար, վերջին 24 ժամում մենք կորցրեցինք 200 հայրենակիցների՝ կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը հասցնելով 11931-ի»,- հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության խոսնակը:

Իսլամական Հանրապետությունում մեկ օրում վարակվել է 2637 մարդ: Ընդհանուր թիվը կազմում է 245688:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում