ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ բանագնացը ժամանել է Հարավային Կորեա. Հյուսիսային Կորեան մերժել է բանակցությունները

ԱՄՆ բանագնացը ժամանել է Հարավային Կորեա. Հյուսիսային Կորեան մերժել է բանակցությունները

ԱՄՆ հատուկ բանագնացը ժամանել է Հարավային Կորեա Հյուսիսային Կորեայի հետ միջուկային բանակցությունները վերսկսելու նպատակով ջանքեր գործադրելու համար: Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:

Միաժամանակ պաշտոնական Փհենյանը հայտնել է, որ Միացյալ Նահանգների հետ բանակցային սեղանի շուրջը նստելու մտադրություն չունի, իսկ Հարավային Կորեային էլ հորդորել է դադարեցնել միջամտությունը:

Չորեքշաբթի և հինգշաբթի ամերիկացի բանագնացը կհանդիպի Հարավային Կորեայի իշխանությունների ներկայացուցիչների հետ:

Ավելի վաղ Հյուսիսային Կորեան հայտնել էր ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների կարիք չունենալու մասին այն ժամանակ, երբ հարավային հարևանն առաջարկել էր միջնորդի դեր ստանձնել Կիմ Չեն Ընի և Դոնալդ Թրամփի միջև:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում