ՄՄարի Կոստանյան

Թեհրանից դեպի հարավ հուժկու պայթյուն է գրանցվել. կան զոհեր

Թեհրանից դեպի հարավ հուժկու պայթյուն է գրանցվել. կան զոհեր

Իրանի մայրաքաղաք Թեհրանից մի քանի կիլոմետր դեպի հարավ հուժկու պայթյուն է որոտացել: Իրանական լրատվամիջոցները հայտնել են Sepahan Boresh ֆաբրիկայում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի մասին՝ գրում է Newsru.co.il կայքը:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ մահացել է երկու աշխատակից, ևս երեքը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ֆաբրիկային և հարակից շինությանը լուրջ վնաս է հասցվել:

Ըստ պաշտոնական վարկածի՝ պայթյունը տեղի է ունեցել թթվածնի բալոնների լիցքավորման անփութության պատճառով:

Պարբերականը գրում է, որ առայժմ անհասկանալի է, թե ինչ օբյեկտի մասին է խոսքը: Ֆաբրիկան, ամենայն հավանականությամբ, պատկանում է Boresh Kooh նավթաքիմիական ընկերությանը:

Միջազգային լրատվամիջոցները նշում են, որ սա վերջին երկու շաբաթվա ընթացքում Իրանում գրանցված արդեն չորրորդ պայթյունն է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում