ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ-ը ոչ միտումնավոր արտաբերել է Հայոց ցեղասպանություն եզրույթը. The Washington Post

ԱՄՆ-ը ոչ միտումնավոր արտաբերել է Հայոց ցեղասպանություն եզրույթը. The Washington Post

Տասնամյակներ շարունակ Հայոց ցեղասպանություն եզրույթն գործածելուց խուսափելուց հետո` նախօրեին, Սպիտակ տան խոսնակն արտաբերել է Հայոց ցեղասպանություն արտահայտությունը: Այս մասին անմիջապես հիշատակել է The Washington Post պարբերականը: Միացյալ Նահանգներում վանդալիզմի զոհ դարձած ու պղծված հուշարձանների մասին ելույթի ժամանակ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի ՄըքԷնանին անդրադարձել է նաև Դենվերի Հայոց ցեղասպանության հուշահամալիրին, որը շաբաթներ առաջ ռասայական խտրականության դեմ ցույցերի ժամանակ հարձակման էր ենթարկվել:  

«Մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների, այդ թվում՝ ստրկության զոհերի հիշատակը ոգեկոչող Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի պղծման դեպքում գործ ունենք գիտակցության և պատմական գիտելիքի պակասի հետ»,- հայտարարել է Սպիտակ տան խոսնակը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում