ՄՄարիամ Մխիթարյան

Համաճարակի երկրորդ ալիքը Իսպանիայում

Համաճարակի երկրորդ ալիքը Իսպանիայում

Ներկայումս Իսպանիայում կարանտինացված է գրեթե երեք հարյուր հազար մարդ: Շաբաթ օրը Կատալոնիայի ինքնավար մարզի իշխանությունները մեկուսացրել են 200000 բնակիչ ունեցող Լյեյդա շրջանը, երբ վարակվածների թվի կտրուկ աճ է գրանցվել՝ հասնելով 4000-ի: Երկուշաբթի մեկուսացման միջոցառումներ կկիրառվեն նաև Գալիցիայի 70 հազար բնակչի նկատմամբ: Այստեղ կարանտինը կտևի մինչև շաբաթվա վերջ:

Կարանտինացված տարածքների բնակիչները պարտավոր են սահմանափակել ճամփորդությունները, հասարակական վայրերում դիմակ հագնել և տնից դուրս չգալ, եթե չկա դրա խիստ անհրաժեշտությունը, նաև կրճատել ընտանեկան հանդիպումները: Օրինախախտները կտուգանվեն:

Միաժամանակ, պաշտոնական Մադրիդը շեշտում է, որ, ընդհանուր առմամբ, երկրում համաճարակարակային իրավիճակը վերահսկվում է: Իսպանիայում կորոնավիրուսային վարակի բռնկման սկզբից ի վեր գրանցվել է վարակի ավելի քան 250,5 հազար դեպք, մահացել է 28.3 հազարից ավելի հիվանդ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում