ՄՄարիամ Մխիթարյան

Հնդկաստանը COVID-19-ի վարակակիրների թվով առաջին եռյակում է, բայց բացում է Թաջ Մահալը

Հնդկաստանը COVID-19-ի վարակակիրների թվով առաջին եռյակում է, բայց բացում է Թաջ Մահալը

Հուլիսի 5-ի տվյալներով՝ Հնդկաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը հասել է 690 հազարի: Երկիրը վարակի դեպքերի քանակով զբաղեցնում է երրորդ տեղը՝ գերազանցելով ռուսական ցուցանիշները և զիջելով միայն Բրազիլիային ու ԱՄՆ-ին:

Չնայած այդ տվյալներին՝ ըստ BBC-ի, Հնդկաստանի իշխանությունները ծրագրում են զբոսաշրջիկների առաջ բացել Թաջ Մահալը: Այցելուները ստիպված կլինեն դիմակներ կրել, հեռավորություն պահպանել և չշոշափել շինության մակերեսները:

Հուշարձանը փակ էր վերջին երեք ամիսներին: Նախատեսվում է թույլատրել օրական մոտ 5 հազար զբոսաշրջիկի մուտքը, որոնք կբաժանվեն երկու խմբի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում