ՄՄարիա Գաբրիելյան

Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

1995թ. հուլիսի 5-ին անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց համաժողովրդական հանրաքվե ՀՀ Սահմանադրության ընդունման նպատակով: Այն ընդունվեց գրեթե միաձայն:

Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, հստակորեն տարանջատվեցին իշխանության երեք ճյուղերի (օրենսդիր, գործադիր և դատական) գործառույթները:

Մայր օրենքով ամրագրվեցին մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները:

Սահմանադրությունը փոխվել է 2005-ի նոյեմբերի 27-ին՝ կրկին հանրաքվեով:

Սահմանադրական վերջին փոփոխությունները տեղի ունեցան 2015-ի դեկտեմբերի 6-ին՝ հանրաքվեով։ Ընտրելու իրավունք ունեցող 2, 566, 733 քաղաքացիներից հանրաքվեին մասնակցեցին 1, 302, 368-ը, որոնցից, պաշտոնական տվյալներով, ԱՅՈ քվեարկեցին 825,292 քաղաքացի, ՈՉ` 421,561 քաղաքացի, անճշտությունների թիվը 555 էր:

Փոփոխությամբ Հայաստանը կառավարման կիսանախագահական մոդելից անցում կատարեց խորհրդարանականի:

Ի դեպ, կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ՝ հուլիսի 5-ը նշվում է ոչ միայն որպես Սահամանադրության, այլև Պետական խորհրդանիշերի օր: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում