ՄՄարի Կոստանյան

Նոր խստացումներ Իրանում. վարակը տարածվում է

Նոր խստացումներ Իրանում. վարակը տարածվում է

Իրանում կոշտ պայքար է սկսվել կորոնավիրուսի տարածման դեմ, քանի որ երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 237878-ի: Վերջին մեկ օրում վարակից մահացել է 148 հիվանդ՝ մահացության ցուցանիշը հասցնելով 11408-ի: Այս մասին տեղեկացնում է Իսլամական Հանրապետության առողջապահության նախարարության խոսնակը՝ գրում է Reuters գործակալությունը:

Կիրակի օրվանից Իրանի հանրային վայրերում դիմակ կրելը դառնում է պարտադիր: Իշխանությունների որոշման մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ հեռուստաուղերձով դիմելով ժողովրդին: Ի դեպ, Իսլամական Հանրապետության ղեկավարը նույնպես դիմակով է եղել, թեպետ նման բան շատ հազվադեպ է լինում: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում