ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ-ն ավիակիրներ է ուղարկել Հարավչինական ծով, որտեղ Չինաստանը զորավարժություններ է անցկացնում

ԱՄՆ-ն ավիակիրներ է ուղարկել Հարավչինական ծով, որտեղ Չինաստանը զորավարժություններ  է անցկացնում

ԱՄՆ ռազմածովային ուժերը «Ռոնալդ Ռեյգան» և «Նիմից» երկու ավիակիրները մի քանի ռազմանավերի ուղեկցությամբ ուղարկել է Հարավչինական ծով, որտեղ Չինաստանը ռազմածովային վարժանքներ է իրականացնում: Թեմային է անդրադարձել The Wall Street Journal-ը:

Պարբերականի հավաստմամբ՝ ամերիկյան ռազմանավերն ուղարկվել են տարածաշրջանում Չինաստանին ռազմական ուժի հզորացման վերաբերյալ ԱՄՆ իշխանությունների դժգոհությունն արտահայտելու համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չինաստանը հայտարարել էր հուլիսի 1-5-ը Հարավչինական ծովում զորավարժություններ անցկացնելու մտադրության մասին: Նախօրեին էլ Միացյալ Նահանգների Պաշտպանության նախարարությունը մտահոգություն էր հայտնել այդ կապակցությամբ:

Ամերիկյան կողմը նշել էր, որ զորավարժությունների շրջանն ընդգրկում է վիճահարույց ջրային ու ցամաքային տարածքներ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում