ԱԱրման Գալոյան

Առողջապահության նախարարի հայտարարությունները չեն հակասել ԱՀԿ պաշտոնական դիրքորոշմանը. ՀՔԾ

Առողջապահության նախարարի հայտարարությունները չեն հակասել ԱՀԿ պաշտոնական դիրքորոշմանը. ՀՔԾ

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր անդրադառնալով 2020 թ. հունիսի 12-ին իր կողմից ներկայացրած հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշմանը, մի շարք հայտարարություններ է արել, որոնք դուրս են որոշման ընդհանուր կոնտեքստից և չեն համապատասխանում դրա բովանդակությանը, ինչի կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հետևյալը՝ տեղեկացնում է ՀՔԾ-ն:

«Արթուր Ղազինյանի հաղորդմամբ նշված հանգամանքները պարզելու, քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը ստուգելու նպատակով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվել են նյութեր:

Նյութերի նախապատրաստման ընթացքում քննիչի կողմից կատարվել են անհրաժեշտ ստուգողական գործողություններ քննության արդյունքներով վերջնական օբյեկտիվ որոշում կայացնելու համար: Արդյունքում՝ պարզվել է, որ հանցագործության մասին հաղորդում տված անձ Արթուր Ղազինյանը մի շարք սուբյեկտիվ դատողություններ ներկայացրել է իբրև պաշտոնատար անձանց կողմից կատարված ենթադրյալ հանցագործություններ:

Վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ ՀՀ առողջապահության նախարարի կամ ոլորտի այլ պատասխանատու պաշտոնատար անձի կողմից արված հայտարարությունները չեն հակասել Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական դիրքորոշմանը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համատեղ վերլուծության և գնահատման արդյունքում ձեռք չեն բերվել տվյալներ այն մասին, որ ՀՀ գործադիր իշխանության որևէ պաշտոնատար անձ չարաշահել է իր պաշտոնեական դիրքը կամ մարդկանց կյանքի կամ առողջության համար վտանգ ստեղծող դեպքերի, իրադարձությունների, փաստերի կամ երևույթների վերաբերյալ տեղեկություն է թաքցրել կամ աղավաղել կամ կատարել պետական ծառայության դեմ ուղղված որևէ հանցավոր արարք, հետևաբար` վարույթն իրականացնող մարմինն արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ, 309-րդ, 278-րդ կամ այլ հոդվածով նախատեսված հանցագործության դեպք տեղի չի ունեցել, և որոշում է կայացրել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Ինչ վերաբերում է Արթուր Ղազինյանի կողմից նշված այն հանգամանքին, որ ՀՔԾ-ի պատասխանում նշված է, թե ինքը դատողություններ է արել կորոնավիրուսով վարակվելու առաջին գրանցված դեպքից 5-ից ավելի ամիս հետո, ապա անհրաժեշտ ենք համարում փաստել, որ վարույթն իրականացնող մարմինը կասկածի տակ չի դրել այն հանգամանքը, որ նոր կորոնավիրուսային հիվանդության հաստատված առաջին դեպքը Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 2020թ. մարտի 1-ին, ինչի մասին հստակ հիշատակված է քննիչի որոշման մեջ: Որոշման տեքստում միայն մեկ անգամ հանդիպող «առաջին հաստատված դեպքից ավելի քան 5 ամիս» ձևակերպումը ընդամենը տեխնիկական վրիպակ է: Ավելին, հետագա շահարկումներից խուսափելու համար, ինչպես նաև կարևորելով հասարակության կողմից անաչառ և ամբողջական տեղեկատվություն ստանալու իրավունքը` քննիչի որոշումն ամբողջությամբ կցվում է»,- նշված է ՀՔԾ հաղորդագրության մեջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում