ՄՄարիամ Մխիթարյան

Թատրոն բաց երկնքի տակ՝ կորոնավիրուսի պայմաններում

Թատրոն բաց երկնքի տակ՝ կորոնավիրուսի պայմաններում

Կորոնավիրուսային պանդեմիան բառացիորեն սնանկացրել է վրացական թատրոնը և ամբողջ ոլորտը մտցրել փակուղի՝ թողնելով նրանց առանց հանդիսականի և ներկայացումների, հայտնում է sputnik-georgia-ն:

Մինչ իշխանությունները որոշում են, թե երբ և ինչ պայմաններում թույլատրել թատրոնների աշխատանքը, վրացական թատրոնները գտել են ելքը և, հակառակ համաճարակին, որոշել են տեղավորվել բաց երկնքի տակ: Հուլիսի 7-ից ներկայացումները կանցկացվեն մայրաքաղաքի Վակե զբոսայգում:

Նոր նախագիծը կոչվում է «100 աթոռ երկնքի տակ», իսկ ներկայացումները կցուցադրվեն շաբաթական երեք անգամ՝ ժամը 22: 00-ին:

Ցանկացողները կարող են տեսնել վրացական տարբեր թատրոնների ներկայացումներ:

Կազմակերպիչները խոստանում են, որ բոլոր միջոցառումներն անցկացվելու են՝ հաշվի առնելով առողջապահության նախարարության առաջարկությունները: Եթե ​​համաճարակային իրավիճակը վատթարանա, տոմսերը կվերադարձվեն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում