ՀՀայկարամ Նահապետյան

Ճանապարհային ոստիկանությունից տեղեկանք ստանալու դիմումները կընդունվեն առցանց

Ճանապարհային ոստիկանությունից տեղեկանք ստանալու դիմումները կընդունվեն առցանց

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․

«Հարգելի՛ քաղաքացիներ,

կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ քաղաքացիների և ոստիկանության ծառայողների համար անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ ապահովելու, ինչպես նաև արագ և արդյունավետ սպասարկում իրականացնելու նպատակով ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսուհետ Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնում տրանսպորտային միջոցի նկատմամբ գրավի իրավունք գրանցելու և տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք ստանալու նպատակով անհրաժեշտ է Ձեր դիմումներն առցանց ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստով»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում