ՄՄարիամ Մխիթարյան

Չինաստանի ոսկու պաշարի մի մասը կեղծ է

Չինաստանի ոսկու պաշարի մի մասը կեղծ է

Չինական զարդերի խոշոր արտադրող Wuhan Kingold Jewelry-ը կեղծ ոսկե ձուլակտորներ է օգտագործել զարդեր պատրաստելու համար: Խարդախությունը բացահայտվել է, երբ վարկատուներից մեկը՝ Dongguan Trust-ը, ժամանակին ավանդ չստանալու պատճառով որոշել է վաճառել գույքը, գրում է Ведомости-ն:

Խարդախության մասին առաջին հաղորդագրությունից հետո Wuhan Kingold Jewelry-ից ստացած սալիկները սկսել են ստուգել նաև մյուս վարկատուները: Պարզվել է, որ դրանք բոլորը ոսկեզօծ պղնձից են պատրաստված:

Wuhan Kingold Jewelry-ին ուներ 83 տոննա նման «ոսկի», երկրի ոսկու պաշարների 4,2 տոկոսը: 2013 թ. դրանք գրավադրելով՝ ընկերությունը կարողացել է ստանալ 20 միլիարդ յուան ​​(2,8 միլիարդ դոլար) ֆինանսավորում:

Պատմության կեղծ ոսկու ամենամեծ սկանդալներից մեկն արտառոց է նրանով, որ ընկերության գրավադրումներն ապահովագրել է PICC Properties և Casualty պետական ​​ապահովագրական ընկերությունը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում