ՄՄարիամ Մխիթարյան

Հրդեհ է բռնկվել Իրանի միջուկային օբյեկտում

Հրդեհ է բռնկվել Իրանի միջուկային օբյեկտում

Հրդեհ է բռնկվել իրանական Նաթանզ քաղաքի միջուկային օբյեկտում: Ըստ տեղեկությունների՝ միջադեպի ժամանակ փլուզվել են մի շարք վերգետնյա կառույցներ:

The Associated Press-ի տվյալներով՝ փորձագետները նշել են, որ դեպքի վայրը «համընկնում է ուրանի հարստացման համար նախատեսված ցենտրիֆուգների կասկադի գտնվելու վայրի հետ»:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին երկրի պետական ​​լրատվամիջոցներին հայտնել է, որ «վնաս է հասցվել շենքերի մի մասին, ոչ ոք չի տուժել: Հակառակ պնդումները կեղծ լուրեր են»:

Ամերիկյան լրատվամիջոցներով, սակայն, Միջին Արևելքի հետախուզության անանուն աշխատակիցը պնդում է, որը հրդեհը դիվերսիայի հետևանք է, քանի որ պայթուցիկ սարք է անցկացվել խստորեն պաշտպանվող օբյեկտի տարածք:

Նաթանզում գտնվող օբյեկտը պարբերաբար ստուգվում է ՄԱԳԱՏԷ-ի կողմից և գործակալությանն արդեն տեղեկացրել են դեպքի մասին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում