ԼԼիլիթ Սեդրակյան

Գլոբալ արձագանք ընդդեմ COVID-19 համավարակի. ԵՄ

Գլոբալ արձագանք ընդդեմ COVID-19 համավարակի. ԵՄ

Հունիսի 27-ին կազմակերպված «Գլոբալ նպատակ. միավորվում ենք հանուն մեր ապագայի» խորագրով ֆինանսական գագաթնաժողովի ընթացքում Եվրոպական ներդրումային բանկը և Եվրոպական հանձնաժողովը լրացուցիչ 4,9 միլիարդ եվրո են հատկացրել՝ օգնելու կորոնավիրուսային պատվաստանյութերի, թեստերի և բուժամիջոցների մշակմանն ու դրանց արդարացի հասանելիության ապահովմանը, տեղեկացնում են ԵՄ հայաստանյան գրասենյակից։

Հավաքված դրամական միջոցները կօգնեն նաև աշխարհի ամենափխրուն շրջաններում և համայնքներում տնտեսության վերականգնմանը: Սրանով Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի կողմից մայիսի 4-ին կորոնավիրուսային համավարակի դեմ գլոբալ արձագանքի նպատակով նախաձեռնված դրամահայթայթման մարաթոնի շրջանակներում հավաքված միջոցների ընդհանուր գումարը կազմեց 15,9 միլիարդ եվրո:

Գագաթնաժողովին իրենց մասնակցությունն են բերել քառասուն կառավարություն՝ հանձն առնելով կորոնավիրուսային դեղամիջոցների համընդհանուր հասանելիություն ապահովել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում