ՄՄարի Կոստանյան

Ադրբեջանի գլխավոր համաճարակաբանը տեղյակ չէ իր երկրում և աշխարհում կորոնավիրուսային իրավիճակից

Ադրբեջանի գլխավոր համաճարակաբանը տեղյակ չէ իր երկրում և աշխարհում կորոնավիրուսային իրավիճակից

Ադրբեջանի գլխավոր համաճարակաբան Իբադուլլա Ագաևը հրաժարվել է պատասխանել երկրում տիրող համաճարակաբանական իրավիճակի մասին լրագրողի հարցին՝ նշելով, թե մայրաքաղաքում չէ և չի հետևում Ադրբեջանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին:

«Ես Բաքվում չեմ, ես մարզում եմ: Ես ոչինչ չգիտեմ: Այժմ գյուղում եմ և ոչ հեռուստացույց ունեմ, ոչ էլ համացանց: Հետո՞ ինչ, որ ես երկրի գլխավոր համաճարակաբանն եմ: Ես էլ եմ մարդ: Ես այստեղ հարազատներ ու ազգականներ ունեմ: Զանգեք առողջապահության նախարարություն»,- խորհուրդ է տվել Ադրբեջանի գլխավոր համաճարակաբանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում