ՀՀովհաննես Վարդանյան

Վանա լճում ապօրինի ներգաղթյալներ տեղափոխող նավ է խորտակվել․ կան զոհեր. Ermenihaber

Վանա լճում ապօրինի ներգաղթյալներ տեղափոխող նավ է խորտակվել․ կան զոհեր. Ermenihaber

Վանա լճում փախստականներ տեղափոխող նավ է խորտակվել։ Միջադեպի կապակցությամբ ստացված ահազանգից հետո սկսվել են  ինքնթիռների և մոտորանավակիների մասնակցությամբ որոնողափրկարարական աշխատանքները։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: 

Թեմայի շուրջ հայտարարություններով է հանդես եկել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։Նա լրագրողների հետ հարցազրույցում հայտնել է, որ խորտակված նավում 50-60 փախստական  է եղել։

Նրա խոսքով՝ մինչև այժմ  փրկարարները 6 փախստականի մարմին են դուրս բերել լճից։ Տեղի ունեցած միջադեպի առնչությամբ՝ ոստիկանությունը 11 մարդու է ձերբակալել, որոնք ներգաղթյալների անօրինական փոխադրման հետ կապ են ունեցել։

Ենթադրություններ կան, որ ջրասույզ եղած նավը լճի 110-120 մետր խորության վրա է գտնվում։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում