ԱԱրման Գալոյան

Խարդախությամբ տիրացել էր 1 միլիոն դրամի. ոստիկանություն

Խարդախությամբ տիրացել էր 1 միլիոն դրամի. ոստիկանություն

Մարտի 13-ին ոստիկանությունում հաղորդում տված քաղաքացուհին հայտնել էր, որ 2019 թ. նոյեմբերին, խաբեությամբ օգտագործելով իր անձնագրային տվյալները, իր անվամբ ձևակերպել են վարկ և տիրացել 1.000.000 դրամի: 

Հարուցվել էր քրեական գործ։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է հանցագործությունը կատարողի ինքնությունը։ Բացատրական աշխատանքի արդյունքում 23-ամյա երիտասարդը հունիսի 30-ին ներկայացել է նախաքննական մարմնին և տվել խոստովանական ցուցմունք։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում