ՄՄերի Ներսիսյան

Նոր սահմանադրությամբ Պուտինը կարող է պաշտոնավարել մինչև 2036-ը. քվեարկության հիմնական օրն սկսված է

Նոր սահմանադրությամբ Պուտինը կարող է պաշտոնավարել մինչև 2036-ը. քվեարկության հիմնական օրն սկսված է

Այսօր Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների քվեարկության հիմնական օրն է: 5 օրում քվեարկությանը մասնակցել է ընտրողների մոտ 45 տոկոսը: Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցել է գրեթե 50 միլիոն մարդ: Էլեկտրոնային քվեարկության համար գրանցվել էր մեկ միլիոնից ավելի քաղաքացի, որի 90 տոկոսն արդեն քվեարկել է: ԿԸՀ-ն հայտնում է, որ առաջին հինգ օրվա ընթացքում գրեթե 50 միլիոն մարդ քվեարկել է, մասնակցությունը եղել է 45,7%:

Ռուսաստանի նախագահը հատուկ ուղերձով կոչ էր արել բոլոր ռուսաստանցիներին՝ մասնակցել քվեարկությանը: Վլադիմիր Պուտինը նշել է, որ կողմ քվեարկելով Սահմանադրության փոփոխություններին՝ ռուսաստանցիները քվեարկում են այն երկրի օգտին, որում ցանկանում են ապրել։ Եթե այսօր սահմանադրական փոփոխություններն ընդունվեն, կզրոյացվի Վլադիմիր Պուտինի նախագահական պաշտոնավարման ժամկետը, ինչը թույլ կտա Կրեմլի ղեկավարին նորից առաջադրվել և պաշտոնավարել մինչև 2036 թվականը:

Լրատվամիջոցները նկատել են, որ Պուտինն ուղերձում չի նշել այն փոփոխությունը, որը ենթադրում է չեղյալ հայտարարել նրա նախագահության ժամկետները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում