ՄՄարիամ Մխիթարյան

Սև ծովում բացվել է հանգստյան սեզոնը

Սև ծովում բացվել է հանգստյան սեզոնը

Հուլիսի 1-ից Ռուսաստանում պաշտոնապես սկսվում է ամառային զբոսաշրջային սեզոնը՝ նշում է BBC-ն:

Երկուշաբթի վարչապետ Միխայիլ Միշուստինը խոստացել է, որ Ռուսաստանի 70 շրջան անմիջապես կբացվի զբոսաշրջիկների համար: Միևնույն ժամանակ, ռուսաստանցիներն առայժմ չեն կարող լքել երկրի սահմանները:

Կրասնոդարի երկրամասը, որը Ռուսաստանում ներգնա տուրիզմի ամենատարածված վայրերից մեկն է, չեղարկել է զբոսաշրջիկների համար պարտադիր երկշաբաթյա կարանտինը: Հունիսի 21-ից այցելուները միայն կջերմաչափվեն:

Զբոսաշրջիկներով են լցված Ռուսաստանի  ծովափնյա և լեռնադահուկային հանգստավայրերը: Առողջարանների և հանգստյան տների ղեկավարները, սակայն, վախենում են լավատեսական կանխատեսումներ անել: Իրական եկամուտները հնարավոր կլինի հաշվել միայն հաջորդ ամառ՝ 2021-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում