ՆՆարե Թադևոսյան

Վարկային կազմակերպությունների դիմաց կուտակումներ են. ոստիկանությունը կոչ է անում պահպանել սոցիալական հեռավորություն

Վարկային կազմակերպությունների դիմաց կուտակումներ են. ոստիկանությունը կոչ է անում պահպանել սոցիալական հեռավորություն

ՀՀ ոստիկանությունը տեղեկություններ է ստացել, որ այսօր մայրաքաղաքի վարկային կազմակերպությունների գրասենյակների դիմաց քաղաքացիների կուտակումներ են, որոնք չեն պահպանում սոցիալական հեռավորություն։

Ոստիկանության ծառայողները օպերատիվ կերպով մեկնել են նշված վայրեր և կարգավորել են իրավիճակը։ Ոստիկանները քաղաքացիներին հորդորել են պահպանել սոցիալական հեռավորություն։

«Հարգելի՛ քաղաքացիներ կոչ ենք անում կրել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն, իսկ կազմակերպություններին հորդորում ենք գրասենյակների դիմաց հերթերը կանոնակարգել այնպես, որ չխախտվի պարետի որոշումները։ Խախտողները կենթարկվեն պատասխանատվության»,- գրված է ոստիկանության հայտարարությունում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում