ՄՄարի Կոստանյան

Այսօր Սոցիալական մեդիայի համաշխարհային օրն է

Այսօր Սոցիալական մեդիայի համաշխարհային օրն է

Հունիսի 30-ը Սոցիալական մեդիայի համաշխարհային օրն է: ՄԱԿ-ը սոցիալական մեդիայի օգտատերերին հորդորում է «դադար տալ՝ նախքան լուրով կիսվելը»՝ այսպիսով պայքարելով ապատեղեկատվության դեմ՝ գրում է Euronews-ը:

«Ապատեղեկատվությունը, ատելության խոսքն ու կեղծ լուրերը հեղեղել են ու աղավաղում են բոլոր մարտահրավերները: Այն վարակի նման է գործում: Այն շահագործում է մեր թուլությունը, մեր կողմնակալությունը, մեր նախապաշարումներն ու հույզերը»,- ասվում է ՄԱԿ-ի հայտարարության մեջ:

Կեղծ լուրերը հեռահար նպատակներ ունեն՝ մարդկանց պատճառելով առողջական, անվտանգային ու միջավայրի հետ կապված խնդիրներ:

Ապատեղեկատվությունը կարող է բևեռացնել բանավեճերը, ստեղծել կամ խորացնել լարվածությունը հանրության շրջանում, քայքայել ընտրական համակարգը: Կեղծ լուրերը շատ ավելի արագ են տարածվում սոցիալական մեդիայով, քան իրական լուրերը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում