ՄՄարի Կոստանյան

Հնդկաստանում հարսանիքից երկու օր անց փեսան մահացել է կորոնավիրուսից՝ վարակելով տասնյակ հյուրերի

Հնդկաստանում հարսանիքից երկու օր անց փեսան մահացել է կորոնավիրուսից՝ վարակելով տասնյակ հյուրերի

Հնդկաստանում 30-ամյա փեսան մահացել է կորոնավիրուսից իր հարսանյաց արարողությունից երկու օր անց: Հանդիսավոր արարողությունից առաջ տղամարդն արդեն վարակված է եղել COVID-19-ով և ախտանշաններ է ունեցել՝ գրում է Mirror պարբերականը:

Չնայած խստացված սահմանափակումներին՝ երիտասարդ տղամարդը որոշել է հարսանյաց արարողություն կազմակերպել՝ անտեսելով վարակի տարածումը կանխարգելելու նպատակով հավաքույթների արգելքի որոշումը:

Պարբերականը գրում է, որ հարսանիքի ժամանակ վարակվել են միջոցառմանը մասնակցած հյուրերից 95-ը: Հարսնացուն թեստավորվել է, որի արդյունքը բացասական է եղել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում