ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ-ի ու Իրանի գերագույն դիվանագետները՝ ՄԱԿ-ի ԱԽ հանդիպմանը

ԱՄՆ-ի ու Իրանի գերագույն դիվանագետները՝ ՄԱԿ-ի ԱԽ հանդիպմանը

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն ու Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն այսօր ելույթ կունենան Իրանի հետ 2015-ին ստորագրված միջուկային համաձայնագրի դրույթների կատարման թեմայով՝ առցանց դիմելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Թեմային է անդրադարձել Abc News-ը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախանշված հանդիպումից մեկ օր առաջ իրանական կողմն Ինտերպոլին խնդրել էր աջակցել Դոնալդ Թրամփին և մի շարք այլ անձանց կալանելու գործում, որոնք, Իրանի հավաստմամբ, ներգրավված են եղել իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության գործում: Սպիտակ տան ղեկավարին ձերբակալության վտանգ չի սպառնում, և Ինտերպոլն էլ հավաստիացրել է, որ չի դիտարկում իրանական կողմի խնդրանքը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգում կքննարկվի Իրանի նկատմամբ զենքի էմբարգոյի թեմանը, որի ժամկետը լրանում է հոկտեմբերին: Միացյալ Նահանգները, սակայն, ընդդիմանում է դրան՝ ցանկանալով երկարաձգել զենքի էմբարգոն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում