ՄՄարիամ Մխիթարյան

Զինված հարձակում Պակիստանի խոշորագույն բորսայի վրա

Զինված հարձակում Պակիստանի խոշորագույն բորսայի վրա

Նռնակներով և ատրճանակով ահաբեկիչները հարձակվել են Կարաչիի ֆոնդային բորսայի (KSE) վրա: Այդ մասին հայտնում է Reuters- ը:

«Չորս հարձակվողները սպանվել են, սակայն հարձակման զոհ են դարձել նաև անվտանգության ծառայության մեկ աշխատակից և երկու քաղաքացի, մի քանի մարդ էլ վիրավորվել է», - հայտնում է գործակալության աղբյուրը: Շենքում գործում են նաև մի քանի մասնավոր բանկերի գլխամասային գրասենյակներ:

Երկրի խոշորագույն ֆոնդային բորսայի վրա հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Բելուջիստանի ազատագրման բանակը, որը պայքարում է այդ նահանգի ինքնավարության համար:

2000-ականների սկզբին պայթուցիկ սարքերի միջոցով իրականացրած մի շարք գրոհների պատճառով Բելուջիստանի ազատագրման բանակը Պակիստանում և Միացյալ Թագավորությունում ճանաչվեց որպես ահաբեկչական կազմակերպություն: Իսլամաբադը բազմիցս մեղադրել է Դելիին անջատողականներին աջակցելու համար:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում