ՄՄարիամ Մխիթարյան

Իրաքի պատգամավորները հրաժարվում են մասնակցել խորհրդարանական հանդիպումներին. Lenta

Իրաքի պատգամավորները հրաժարվում են մասնակցել խորհրդարանական հանդիպումներին. Lenta

Իրաքի խորհրդարանի պատգամավորները հրաժարվում են մասնակցել խորհրդարանական հանդիպումների՝ վախենալով կորոնավիրուսով վարակվելուց, հայտնում է իրաքյան Shafaq գործակալությունը՝ վկայակոչելով խորհրդարանի աղբյուրին:

Ավելի քան 30 պատգամավոր է վարակվել կորոնավիրուսով, նրանց մի մասը ներկայումս բուժվում է: Այս կապակցությամբ մշակվում է ծրագիր Իրաքի խորհրդարանի հանդիպումները տեսաձևաչափով անցկացնելու համար:

Երկրի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ Իրաքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 45,402 դեպք, վերականգնվել է 21.112 մարդ, մահացել է 1 756 մարդ:

Նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ երկիրը հասնում է կորոնավիրուսային դեպքերի գագաթնակետին: Պարետային ժամը շարունակում է գործել, դադարեցվել են ներքին և միջազգային թռիչքներն ու ուսումնական հաստատությունների աշխատանքը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում