ՆՆարե Ոսկանյան

Ստրասբուրգի քաղաքապետ է ընտրվել ֆրանսահայ Ժաննա Բարսեղյանը

Ստրասբուրգի քաղաքապետ է ընտրվել ֆրանսահայ Ժաննա Բարսեղյանը

Ստրասբուրգի քաղաքապետ է ընտրվել ֆրանսահայ Ժաննա Բարսեղյանը։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: 

«Ֆրանսահայ Ժաննա Բարսեղյանն ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ, շարունակելով իր տատիկի մոր ուղին, ով եղել է Հայաստանի առաջին հանրապետության առաջին կին խորհրդարանականներից մեկը:

Հ.Գ. Ինչպես գիտեք ԵԽԽՎ պատվիրակների համար Ստրասբուրգը երկրորդ աշխատանքային քաղաք է համարվում: Շնորհավորում եմ տիկին Բարսեղյանին Եվրոպայի քաղաքական մայրաքաղաքի ղեկավար ընտրվելու կապակցությամբ»,- գրել է նա:

Բարսեղյանը ծնվել է Փարիզի շրջանում, սակայն 2002-ին տեղափոխվել է Ստրասբուրգ, որտեղ բնակվում է մինչև օրս: Այնտեղ նա սովորել է ֆրանս-գերմանական օրենքն ու դարձել իրավաբան, բնապահպան:

Որպես էկոակտիվիստ՝ Բարսեղյանը մասնակցել է շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված բազմաթիվ նախագծերի: Նա ընտրություններում գլխավորում է Ֆրանսիայի «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցության ցուցակը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում