ՌՌոզա Խաչատրյան

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է կես միլիոնը. Worldometers

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է կես միլիոնը. Worldometers

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է կես միլիոնը: Նրանց թիվը կազմում է 504 462: Վարակված է 10,249,307 մարդ, ապաքինվել է 5,556,547 հիվանդ: Այս մասին են վկայում Worldometers կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալները:

Վարակվածների ու մահացության ցուցանիշով առաջատարը Միացյալ Նահանգներն է, որտեղ վարակված է 2,637,077 մարդ, մահացել է 128 437 հիվանդ, ապաքինվել՝ 1,093,456-ը:

Երկու ցուցանիշներով երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Բրազիլիան: Լատինամերիկյան երկրում կա 1,345,254 վարակված, մահացածների թիվը 57 658 է, ապաքինվել է 733 848 մարդ:

Երրորդը Ռուսաստանն է՝ 634 437 վարակվածով: Այստեղ մահերի թիվը 9073 է, ապաքինվել է 399 087 մարդ:

Հնդկաստանը չորրորդ հորիզոնականում է: Այս երկրում վարակվածները 549 197-ն են, մահացության թիվը կազմում է 16 487:

Հինգերորդ տեղում է Մեծ Բրիտանիան: Այստեղ կա 311 151 վարակված, մահացել է 43 550 հիվանդ:

Հաջորդում են՝ Իսպանիան, Պերուն, Չիլին, Իտալիան, Իրանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում