ՄՄարի Կոստանյան

Թուրքիան 35 մլն դոլարի օգնություն կտրամադրի Ուկրաինային ռազմական կարիքների համար

Թուրքիան 35 մլն դոլարի օգնություն կտրամադրի Ուկրաինային ռազմական կարիքների համար

Ուկրաինայի Նախարարների խորհուրդը հայտնել է, որ վավերացրել են Թուրքիայի հետ ռազմաֆինանսական համագործակցության և օգնության վերաբերյալ համաձայնագիրը՝ գրում է Ermenihaber-ը։

Տվյալ համաձայնագրով նախատեսվում է, որ Ուկրաինան զինված ուժերի կարիքների համար Թուրքիայից 205 մլն թուրքական լիրա (մոտ 35 մլն ԱՄՆ դոլար) օգնություն կստանա:

Նախարարների խորհրդի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ հատկացված միջոցները նախատեսվում է օգտագործել Ուկրաինայի զինված ուժերի համար որոշ ապրանքների և ծառայությունների գնման, ինչպես նաև առաջիկա 5 տարիների ընթացքում Թուրքիայի ԶՈՒ ուսումնական կենտրոններում ուկրաինացի զինվորականներին ուսումնառության ուղարկելու համար:

Հիշեցնենք, որ այդ համաձայնագիրը փետրվարի 3-ին ստորագրել  էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ Կիևում կայացած Թուրքիա-Ուկրաինա բարձրաստիճան ռազմավարական խորհրդի 8-րդ համաժողովի ժամանակ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում