ՄՄարի Կոստանյան

Կորոնավիրուսը՝ աշխարհում. Հայաստանը 48-րդ տեղում է

Կորոնավիրուսը՝ աշխարհում. Հայաստանը 48-րդ տեղում է

Worldometers կայքը ներկայացնում է կորոնավիրուսի այսօրվա վիճակագրական տվյալները:  

Ամբողջ աշխարհում վարակվածների թիվը մոտենում է 10 միլիոնի, մահացել է 497357 հիվանդ, ապաքինվել 5 միլիոն 375532 մարդ:

Վարակվածների ու մահացածների թվով առաջատարը Միացյալ Նահանգներն է, որտեղ կա 2 միլիոն 553068 վարակված: Այստեղ մահերի թիվը մոտենում է 128000-ի:

Երկրորդ տեղում Բրազիլիան է: Լատինամերիկյան երկրում գրանցվել է 1 միլիոն 280054 վարակված, մահացության ցուցանիշը 56109 է, ապաքինվել է մոտ 700000 հիվանդ:

Ռուսաստանը երրորդն է: Այստեղ վարակվել է 627646 մարդ, մահացել՝ 8969-ը:

Չորրորդը Հնդկաստանն է, որտեղ գրանցվել է ավելի քան կես միլիոն վարակված, մահերի թիվը կազմում է 15715:

Մեծ Բրիտանիան հինգերորդ տեղում է՝ 309360 վարակվածով: Միացյալ Թագավորությունում մահացել է ավելի քան 43400 հիվանդ:

Վեցերորդ տեղում Իսպանիան է: Եվրոպական այս երկրում վարակված է 294985 մարդ, մահացել են ավելի քան 28300-ը:

Հաջորդում են՝ Պերուն, Չիլին, Իտալիան, Իրանը, Մեքսիկան, Պակիստանը, Թուրքիան, Գերմանիան, Սաուդյան Արաբիան, Ֆրանսիան, Բանգլադեշը, ՀԱՀ-ն, Կանադան:

Ըստ Worldometers կայքի՝ Հայաստանը 48-րդ տեղում է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում