ՄՄարիամ Պետրոսյան

Ջալալ Հարությունյանն ընդունել է հրամանատարական պաշտոններում աչքի են ընկած զինվորականների

Ջալալ Հարությունյանն ընդունել է հրամանատարական պաշտոններում աչքի են ընկած զինվորականների

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հունիսի 27-ին ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաների, ովքեր զբաղեցրած հրամանատարական պաշտոններում աչքի են ընկել լավագույն կողմերով և առանձնահատուկ հրամանատարական ունակություններով:

Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՊՆ լրատվության բաժնից, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը սպայակազմին  ներկայացրել է զորամասերի ու  առանձին ստորաբաժանումների մարտունակության հետագա բարձրացման վերաբերյալ ՊԲ հրամանատարության տեսլականն ու ակնկալիքները, անդրադարձել այդ համատեքստում նորանշանակ սպաների անելիքներին, շնորհավորել վերջիններիս և համոզմունք հայտնել, որ նոր պաշտոններում ևս նրանք աչքի կընկնեն ծառայողական պարտականությունների կատարման բարձր մակարդակով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում