ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիան կվերակառուցի հայ-թուրքական սահմանի պատմական կամուրջը. Ermenihaber

Թուրքիան կվերակառուցի հայ-թուրքական սահմանի պատմական կամուրջը. Ermenihaber

Թուրքիան ծրագրել է վերակառուցել ավերված Անիի պատմական կամուրջը (Մետաքսի ճանապարհի կամուրջ), որը գտնվում է հայ-թուրքական սահմանին՝ Ախուրյան գետի վրա։ Այս մասին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության ու կապի նախկին նախարար, այժմ Կարսից ընտրված խորհրդարանի պատգամավոր Ահմեթ Արսլանը։

Նա նշել է, որ Անիի ավերակները իրենց համար շատ կարևոր են, քանի որ 1064 թ․ Անին եղել է Ալփարսլան սուլթանի 1-ին կանգառը «Անատոլիայում»։ 

«Անիի կարևոր առանձնահատկություններից մեկը Մետաքսի ճանապարհի վրա գտնվելն է։ Աստծու կամքով ցամաքային ճանապարհների գլխավոր վարչությունը Մետաքսի ճանապարհը եզրափակող և Հայաստանի ու Թուրքիայի սահմանը գծող Ախուրյանի վրա գտնվող այս պատմական կամուրջը կվերակառուցի այնպես, ինչպես վերաշինել է մյուս պատմական կամուրջները։ Աշխատանքները շուտով կմեկնարկեն» ասել է թուրք պատգամավորը։

Ահմեթ Արսլանը, սակայն, կամրջի վերականգնման մասին այլ մանրամասներ չի հաղորդել. արդյոք Հայաստանի հետ որևէ համաձայնություն ձե՞ռք բերվել է այդ հարցում, քանի որ կամրջի 2 հենարաններից (ոտքերից) մեկը գտնվում է Ախուրյանի հայաստանյան ափին։ 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում