ՄՄարիամ Մխիթարյան

100-ից ավելի զոհ՝ կայծակի հարվածից. CNN

100-ից ավելի զոհ՝ կայծակի հարվածից. CNN

Հնդկաստանի երկու նահանգում  երկու օրվա ընթացքում կայծակի հարվածներից զոհվել է 107 մարդ, հայտնում է CNN-ը:

Անցած 24 ժամվա ընթացքում միայն 24 մարդ է մահացել հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգում: Հինգշաբթի՝ հունիսի 25-ին, հարևան Բիհար նահանգում կայծակը 83 մարդու կյանք է խլել: Իշխանությունները հայտնել են, որ զոհերի ընտանիքներին կվճարի մոտավորապես 5,3 հազար դոլար փոխհատուցում:

Հնդկաստանում նմանատիպ արտակարգ իրավիճակների զոհերը ավելի հաճախ դառնում են ֆերմերները, որոնք մուսոնների ընթացքում աշխատում են դաշտերում: Ամենավտանգավոր ամիսները համարվում են մայիսն ու հունիսը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում