ՄՄարիամ Մխիթարյան

Ոստիկանության բարեփոխումների ԱՄՆ նոր օրինագիծը. The Washington Post

Ոստիկանության բարեփոխումների ԱՄՆ նոր օրինագիծը. The Washington Post

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է ոստիկանության բարեփոխումների մասին օրինագիծը: Փաստաթղթի օգտին, որը կոչվում է Ջորջ Ֆլոյդի անվան արդար ոստիկանության մասին օրենք, ի պատիվ Մինեապոլիսում մահացած աֆրոամերիկացու, քվեարկել է պալատի 236 անդամ՝ մեծ մասը Դեմոկրատական ​​կուսակցությունից, 181 կոնգրեսական դեմ է արտահայտվել:

Օրինագիծը ոստիկաններին արգելում է կալանքի ընթացքում օգտագործել խեղդող մեթոդները: Այն նախատեսում է նաև ստեղծել տվյալների բազա, որը կհետևի ոստիկանության այն ծառայողներին, որոնք ընդունել են ոչ պատշաճ պահվածք և փոփոխություններ են կատարել իրավապահ մարմինների մարտավարության մեջ:

Փաստաթուղթը նաև սահմանափակում է տուն մուտք գործելու թույլտվության տրամադրումը և խստացնում է պատիժն այն ոստիկանների նկատմամբ, որոնք կասկածյալների հանդեպ չհիմնավորված բռնություն են գործադրել:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ  Նենսի Փելոսիի կարծիքով՝ փաստաթուղթը «պայքարելու է համակարգային ռասիզմի դեմ և հիմնովին կփոխի ոստիկանության գործունեության մշակույթը»:

Այժմ նախագիծը պետք է հաստատի Սենատը, որտեղ մեծամասնություն են կազմում հանրապետականները: Դրանից հետո այն կհանձնեն նախագահ Դոնալդ Թրամփին, որն իրավունք ունի վետո դնել այդ փաստաթղթի վրա:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում