ՄՄարիամ Մխիթարյան

Հնդկաստանի ու Չինաստանի միջև լարվածությունը պահպանվում է. The Times of India

Հնդկաստանի ու Չինաստանի միջև լարվածությունը պահպանվում է. The Times of India

Հնդկաստանը և Չինաստանը լրացուցիչ զորախմբեր և տեխնիկա են կենտրոնացում սահմանային վիճելի տարածք Արևելյան Լադահում: Այս մասին հայտնում է The Times of India-ն՝ վկայակոչելով Նյու Դելիում ռազմական աղբյուրները:

Նշվում է, որ Հնդկաստանը 10-12 հազար զինվորով երեք հետևակային ստորաբաժանում, տանկեր և հրետանի է տեղակայել Չինաստանի հետ սահման, ռազմաօդային ուժերն էլ պարբերաբար պարեկում են տարածքը:

Զինվորական աղբյուրները պնդում են, որ Նյու Դելին փորձում է կանխել «Պեկինի հետագա ներխուժումը» հնդկական տարածք: Ըստ Դելիի՝ չինական բանակն ավելի շուտ էր սկսել  զորք տեղակայել Լադահում: Չինաստանը կառուցում է նաև նոր ճամբար և դիտորդական կետեր Գալվան գետի հովտում, մինչդեռ հունիսի 23-ին Հնդկաստանը և Չինաստանը պայմանավորվել էին միջոցներ ձեռնարկել՝ նվազեցնելու լարվածությունը Լադահի վիճելի սահմանային տարածքում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում