ՄՄարիամ Մխիթարյան

Համաճարակի բարձր ռիսկ՝ նախկին խորհրդային հանրապետություններում. BBC

Համաճարակի բարձր ռիսկ՝ նախկին խորհրդային հանրապետություններում. BBC

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը անհանգստություն է հայտնել Եվրոպայում կորոնավիրուսի ակտիվ տարածման կապակցությամբ: ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն դոկտոր Հանս Կլյուգեն ասել է, որ համավարակի բռնկումը պայմանավորված է կարանտինի սահմանափակումների թուլացմամբ:

Ըստ Կլյուգեի՝ եվրոպական 11 երկրում «վիրուսի փոխանցման ցուցանիշն այնքան է աճել, որ եթե անհապաղ պատասխան քայլեր չձեռնարկվեն, տարածաշրջանում առողջապահական համակարգերը կհայտնվեն փլուզման եզրին»: ԱՀԿ-ն հայտնել էր, որ այդ երկրների շարքում են Ուկրաինան, Մոլդովան, Ադրբեջանը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, ինչպես նաև Շվեդիան, Բոսնիա և Հերցեգովինան, Հյուսիսային Մակեդոնիան, Ալբանիան և Կոսովոն:

Կլուգեն հիշեցրել է իր զգուշացումը, որ «իրենց հակահամաճարակային միջոցառումները կարգավորող երկրները հղի են հիվանդության դեպքերի աճի ռիսկով»: Ըստ նրա՝ Եվրոպայում արդեն կա Covid-19-ի ավելի քան 2,5 միլիոն դեպք, մինչդեռ ամեն օր գրանցվում է մոտ 20 հազար նոր հիվանդ, մահանում է ավելի քան 700 մարդ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում