«ԲՀԿ մեր գործընկերներին, իրենց քաղաքական անցյալն ու ապագան վերաիմաստավորելուց զատ, վատ չէր լինի կրկնել դպրոցական հանրահաշիվը։ 132/5=26.4, այսինքն անհրաժեշտ 1/5-ը 27 պատգամավոր է, ոչ թե 26»,- գրել է Թորոսյանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները և անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը օրենքով սահմանված ժամկետում ՀՀ Սահմանադրական դատարան են ուղարկել Սահմանադրական դատարանին ուղղված դիմումը:










