Թուրքիան շարունակում է զանգվածաբար խախտել մարդու իրավունքները

Թուրքիան շարունակում է զանգվածաբար խախտել մարդու իրավունքները

Թուրքիայում վերջին օրերի բողոքի ցույցերն ու դրանց բռնի ցրումը նոր կրքեր են բորբոքել: Մի քանի օր առաջ Ստամբուլի խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություններին հաջորդել է նորը, այս անգամ՝ կանանց հանդեպ: Թուրքական ոստիկանությունը ցրել է Ստամբուլի կենտրոնական հրապարակում Կանանց միջազգային օրը նշելու հավաքված մի քանի հարյուր ցուցարարի: Բողոքավորները, որոնք՝ ի նշան իրենց իրավունքների պաշտպանության, մանուշակագույն պաստառներ էին կրում, բարձրաձայնում էին Թուրքիայում կանանց իրավունքների խախտումների մասին: Չնայած բողոքի ցույցն արգելելու քաղաքային իշխանությունների որոշմանը, կանայք հակակառավարական կարգախոսներով փորձել են երթ անցկացնել: Ոստիկանությունը նախ քաշքշել, ապա ռետինե փամփուշներով ցրել է ցուցարարներին: Մեկ ակտիվիստ ձերբակալվել է:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում