ՄՄարի Կոստանյան

Կրեմլը հերքել է Բելառուսի ընտրություններին միջամտելու Լուկաշենկոյի մեղադրանքները

Կրեմլը հերքել է Բելառուսի ընտրություններին միջամտելու Լուկաշենկոյի մեղադրանքները

Ռուսաստանի Դաշնությունն անմիջապես արձագանքել է Բելառուսի նախագահի մեղադրանքներին: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հերքել է Բելառուսի նախագահի ընտրություններին միջամտելու Ռուսաստանին ուղղված Ալեքսանդր Լուկաշենկոյի մեղադրանքները: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Այսօր՝ ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսական ու լեհական կողմերին մեղադրել էր Բելառուսում օգոստոսի 9-ին նախանշված նախագահի ընտրություններին միջամտելու համար: Երկրի ղեկավարը նշել էր, որ ցանկանում է իրավիճակի մասին խոսել ռուս պաշտոնակցի հետ:

Մեկնաբանելով Բելառուսի նախագահի մեղադրանքները՝ Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը մասնավորապես ասել է.

«Ռուսաստանի Դաշնությունը երբեք չի միջամտել, չի միջամտում և մտադրություն չունի միջամտելու ընտրական գործընթացներին, հատկապես՝ մեր դաշնակից Բելառուսի ընտրություններին»:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում